Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտի պահվածքով կանգնեցրել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, նրանց գոռգոռոցներով իջեցրել․ Գորիսի փոխքաղաքապետ. Tert.am

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, որի մեջ եղել է 25 երեխա, ուղեկցող մեծահասակներ և վարորդը։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Լկտի պահվածքով կանգնեցրել են, երեխաներին իջեցրել գոռգոռոցներով, մեքենան ստուգել։ Այդ ժամանակ ռուս խաղապահները եկել են, նստեցրել են երեխաներին և ուղեկցել»,-ասաց նա և նշեց, որ երեխաները վախեցել էին։

 

Քոչարյանը ասաց, որ ադրբեջանցիները պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված Արցախի հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի նշանը, դրոշը։

Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ այս հարցով ՀՀ ԱԱԾ-ն պետք է զբաղվի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.