Տեսնես մեր իշխանությունները՝ դիմությունն ու ընդիմությունը տեղյա՞կ են, որ ժամանակին Արցախը արհեստական ճանապարհով անջատեցին Հայաստանից, ինչպես և Նախիջևանը, տեղյա՞կ են, որ Արցախի 85%-ը հայեր էին ապրում, տեղյա՞կ են, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում Հայաստանի անկախության մասին ընդունված հռչակագրի գոյության մասին: Տեղյա՞կ են Ադրբեջանի անօրիանական և խախտումներով ինքնահռչակման հանգամանքի մասին, որտեղ խախտվել է Հայերի, Թալիշների, Լեզգիների, Ավարների և այլ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Հիմա ինձ բացատրեք, եթե Ադրբեջանը 1991թ-ի դեկտեմբերի 30-ին խախտումներով է դուրս եկել ԽՍՀՄ կազմից և ինքնահռչակվել անդրբեջանի հանրապետություն, ի՞նչ խորհրդային միության սահմանների մասին կարող է խոսք գնալ: Եվ վերջապես մենք, մեր երկրում, պետական գերատեսչություններում իրավաբանական կրթություն ստացած իրավաբաններ ունե՞նք, ովքեր կարդալու ու ընկալելու ունակություն ունեն:

Գրելու շատ բան կա, բայց ավելի լավ է դիտեք այս բացառիկ տեսանյութը ու կհամոզվեք:

 
 

Իսկ ով չի ճանաչում Վլադիմիր Ստուպիշինին, ասեմ, Վլադիմիր Ստուպիշինը եղել է Հայ ժողովրդի մեծ բարեկամներից մեկը, 1992-1994թթ. Հայաստանում ՌԴ դեսպանը և այն դժվար ժամանակաշրջանում, երբ սահմանին դաժան ու անհավասար պատերազմ էր ընթանում:

Արթուր Դավթյանի էջից