Արյունահեղություն են ուզո՞ւմ սարքել, Գնել Սանոսյանն ի՞նչ գիտի, սահմանն ի՞նչ ա. Գեղամասարի համայնքապետ. news.am

Կառավարությունից ոչ մի արձագանք չկա 8 հազար բնակիչ ունեցող համայնքի հարցերին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ:

«Զանգերիս չեն պատասխանում, իրենք էլ բացարձակ չեն ուզում հաշվի առնել։ Այսինքն՝ արդյունահեղություն են ուզում սարքել, ծեծեն, ձերբակալեն, ոնց անում են Սյունիքում. ինչքան հերոս տղերք կա, սաղին կալանավորեցին։ Եթե նպատակն այն է, որ նորմալ հարց ունեցող մարդկանց կալանավորեն, էն մնացածն էլ իզուր ապրում են այստեղ։ Նշանակում է, որ անելիք չունենք այս սահմանին»,- ասաց համայնքապետը։

 
 

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.