Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ՝ պնդելով, որ նման քայլերը խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Ստեփանակերտ «անօրինական այց» (չակերտները՝ Խմբ.) կատարող ֆրանսիացի պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել Ադրբեջան՝ պատասխանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք այցի մասին հարցին:

Աբդուլաևան նշել է, որ առաջին անգամը չէ, որ Պուպոնին «անօրինական այց» (չակերտները՝ Խմբ.) է կատարում «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.): 

«Ադրբեջանական օրենսդրության խախտման համար ֆրանսիացի պատգամավորի անունն այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում է, որոնց մուտքն արգելված է մեր երկիր: Ադրբեջան մուտքի արգելք կսահմանվի նաև Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի, Սարսել քաղաքի ներկայացուցչի նկատմամբ, որոնք այս անօրինական այցի նշրջանակում ուղեկցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորին: Ֆրանսիայի ներկայացուցիչների այս անպատասխանատու և սադրիչ պահվածքը անընդունելի է և խաթարում հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը», - ասվում է Աբդուլաևայի հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.