Արցախի նախագահը իր դժգոհությունն է հայտնել պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոց և տեղում ծանոթացել 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ հրթիռակոծության հետևանքով վնասված շենքի վերականգնման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ՝ հանձնարարելով շինարարության ոլորտի պատասխանատուներին մինչև սեպտեմբերի վերջ ավարտել նոր պատուհանների տեղադրումը՝ աշակերտների և ուսուցիչների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ բնականոն դասապրոցես իրականացնելու համար։

 

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև դպրոցի մասնաշենքերի՝ նախագծով նախատեսված վերակառուցման և վերանորոգման փուլային աշխատանքների ընթացքով և ընդգծել, որ առավելագույնս սեղմ ժամկետներում դրանք պետք է շահագործման հանձնվեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.