«Ժողովուրդ». Սպիտակ իշխան ձկնատեսակի դեֆիցիտ կլինի

«Հայաստանում առաջիկայում սպասվում է սպիտակ իշխան ձկնատեսակի դեֆիցիտ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնավաճառները: Նրանց պատմելով՝ մեր հանրապետության ձկնաբույծները սկսել են աստիճանաբար նվազեցնել սպիտակ իշխան ձկնատեսակի արտադրությունը: Այսինքն՝ հայաստանյան սուպերմարկետներում և խանութներում առաջիկայում մեծ դժվարությամբ հնարավոր կլինի գտնել սպիտակ իշխան:

 

Դրան կփոխարինի կարմիր իշխանը, որի գինն ավելի բարձր է. մեկ կիլոգրամը կազմում է 2700 դրամ։ Սպիտակ իշխանի մեկ կգ-ն արժե 2200-2300 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանի հետ և հետաքրքրվեց պատճառների մասին:

Մեր հարցին ի պատասխան՝ ձկնաբույծն ասաց. «Այժմ շուկայում կարմիր իշխան ձկնատեսակի պահանջարկն է ավելի բարձր, քան սպիտակինը. դրանով է պայմանավորված: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում բոլորը օգտագործում են կարմիր իշխան, սպիտակն այլևս չի վաճառվում: Հիմա մեր մոտ էլ հանրության գերակշիռ մասն անցել է արդեն կարմիր իշխանի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.