Վրաերթ Երևանում. BMW-ն «Արևելյան խոհանոց»-ի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում: Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի  65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  շտապօգնություն,  այնուհետև  օպերատիվորեն  ժամանած  բժիշկների  հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին  տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

 

Դեպքի վայրում կայանված էր  նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա,  որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների,  նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.