Մինչև օգոստոսի վերջը եղած ժամանակահատվածում եկել է 488 հզր տուրիստ, նշանակում է՝ անցած տարվա համեմատ ունենք 130 տոկոս աճ, այսինքն 30 տոկոս աճ, բայց կատարվել է 130 տոկոսով․ Քերոբյան (տեսանյութ)

Որոշ մթերողներ անգամ հայտարարել են անսահմանափակ քանակի մթերումների մասին։ Այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով խաղողի մթերումներին և նշեց, որ Պռոշյանի կոնյակի գործարանը հայտարարել է՝ «որքան բերեն, այդքան կմթերի»։

 

«Ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից, մենք չենք խառնվի պոմիդորի, կարտոֆիլի կամ որևէ այլ ապրանքի գնին, և ինչու պետք է խառնվենք խաղողի գնին։ Սա միայն շուկայական հարաբերություններ են»,–ասաց նա։

Անդրադառնալով 319 տոկոս զբոսաշրջիկ ունենալու՝ իր հայտարարած ցուցանիշին, նա ասաց․ «Մինչև օգոստոսի վերջը եղած ժամանակահատվածում եկել է 488 հազար տուրիստ, և օգոստոսին եկել է 143 հազար զբոսաշրջիկ, դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք 130 տոկոս, այսինք 30 տոկոս աճ, բայց կատարվել է 130 տոկոսով։ Ես դժվարանում եմ վստահաբար ասել, որ հենց 300 տոկոսից ավելի կկատարվի, բայց ենթադրում եմ, որ տարեվերջին մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք»,-ասաց նա։

 

Դիտարկմանը, որ երկու հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ կառավարությունը որևէ հայտարարություն չի արել, Վահան Քերոբյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ ես շատ քիչ եմ կարդում նորություններ, որովհետև դրանք համարում եմ ժամանակի սխալ օգտագործում, կարդում եմ միայն պաշտոնական նորություններ, երեկ այդ նորությունը կարդացել եմ, չեմ կարող կոնկրետ տեղը նշել, բայց պաշտոնական աղբյուրից կարդացել եմ»,-ասաց նա:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.