«Հրապարակ»․ Նախկին պատգամավորի տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն դեսպան են նշանակելու

«Տևական ժամանակ թափուր մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրվել, սեպտեմբերի 13-ին ԱԺ աշնանային նստաշրջանի հավանաբար առաջին նիստում այդ հարցն օրակարգ կմտնի։ Նոր թեկնածուն արդարադատության նախարարության աշխատակից Մարիամ Գալստյանն է՝ ծնված 1989 թվականին։ Նա 2011-2014 թթ․ նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդականն է եղել, 2014-16-ին՝ նախարարի տեղակալի օգնականը, իսկ այժմ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին խորհրդարանը փակ քվեարկությամբ մերժեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջ՝ Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախկին աշխատակից է (2012-2019 թթ․ աշխատել է ԹԻՀԿ-ում)։

Հավանաբար, այս ձախողումից հետո «բարտեր» են արել և տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն՝ Սոս Ավետիսյանին, մոտ ապագայում դեսպան են նշանակելու։ Չնայած Արտգործնախարարության համակարգում դեսպանի շատ ավելի արժանի և փորձառու թեկնածուներ կան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.