Հայտնի է Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի ընտրանու դեմ խաղում

2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կհյուրընկալվի Ուկրաինայի երիտասարդական հավաքականին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մեր թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։

 

Հայաստան Մ-21. Արման Ներսիսյան, Վոլոդյա Սամսոնյան, Ստյոպա Մկրտչյան, Երջանիկ Ղուբասարյան, Արթուր Սերոբյան, Նարեկ Աղասարյան, Միքայել Միրզոյան, Սերգեյ Մկրտչյան, Արսեն Գալստյան, Նարեկ Գրիգորյան, Գրենիկ Պետրոսյան։

Ուկրաինայի Կովալյովկա քաղաքում անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

 

Ընտրական փուլի առաջին 2 խաղերում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 անգամ մրցել է Ֆարերյան կղզիների դեմ, տարել մեկ հաղթանակ (2:0) ու կրել մեկ պարտություն (0:2):

Ուկրաինացիները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել են Սերբիայի երիտասարդական հավաքականին: H խմբում ընդգրկված են նաև Ֆրանսիայի և Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.