Տեղադրվել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի վերջին խողովակը

«Հյուսիսային հոսք-2» նախագծի օպերատոր Nord Stream 2 AG ընկերությունը տեղադրել է գազատարի երկրորդ գծի վերջին խողովակը, այժմ նախատեսվում է գերմանական հատվածի միակցումը դանիականին, որից հետո՝ մինչև տարեվերջ, կմեկնարկի գազամուղի շահագործումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով ընկերությանը:

Նշվում է, որ «Գազպրոմ» ընկերությունը ևս տեղեկացրել է խողովակաշարի տեղակայման աշխատանքների ավարտի մասին: «Սեպտեմբերի 6-ին «Ֆորտունա» նավի մասնագետներն իրականացրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի երկրորդ գծի վերջին խողովակի տեղադրման աշխատանքները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հաջորդ քայլը լինելու է Գերմանիայի ափերից եկող հատվածի միակցումը Դանիայի ջրերում ձգվող հատվածին: Դրանից հետո կիրականացվեն երկրորդ գծի գործարկման աշխատանքները, որպեսզի գազամուղը հնարավոր լինի շահագործման հանձնել մինչև տարեվերջ:

«Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է գազատարի երկու գծի շահագործում՝ ընդհանուր տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ հզորությամբ, որը Ռուսաստանից Բալթիկ ծովով գազ է մատակարարելու Գերմանիային:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.