«Մուդիսի» զեկույցը վերահաստատում է ՀՀ տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար. ֆինանսների նախարար

Օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային հեղինակավոր վարկանշավորման կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողել է նույնը, իսկ հեռանկարը՝ կայուն: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ապա խոսքը փոխանցեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ներկայացնելու զեկույցը:

 

«Հաշվի առնելով, որ «Մուդիսի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019-ին, որից հետո՝ 2020-ին կորոնավիրուսի համավարակի տարածման և պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ են եկել էական տնտեսական ռիսկեր, «Մուդիսի» այս գնահատմամբ արձանագրվում են նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը: Ընդգծում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է»,-ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, թե նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար:

«Վերահաստատվում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար: Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիսի» կանխատեսումը»,-ասաց ֆինանսների նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.