ԿԲ նախագահը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպեց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ: Այս մասին հաղորդում է ԿԲ-ն:

Ողջունելով և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Մարտին Գալստյանը խոսեց համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարևորության մասին:

Մարտին Գալստյանը հորդորեց ուսանողներին ուսումնառության առաջին իսկ օրերից չխորշել բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ և ծրագրավորում ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկել որպես ապագա հաջողության գրավական:

 

Կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ տվեց լայնորեն օգտվել աշխարհի լավագույն կրթական կենտրոնների ռեսուրսներից, լինել լայնախոհ և պատասխանատու, և բարեհաջող ուսումնական տարի մաղթեց ուսանողներին:

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.