Բաժին : Մամուլի տեսություն
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
««Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթաքումն է անում և այնպիսի հայտարարություններ հնչեցնում, որոնք հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս քարոզարշավի ժամանակ արված հայտարարություններից մեկին: Բանն այն է, որ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ էր հղել բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ և, մասնավորապես, նշել. «Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները»:
Ստացվում է՝ Փաշինյանը խնդրում էր տղաներին համբերել, իսկ Միրզոյանը խոսում է նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։