Հայաստանում իրավիճակը գնալով ծանրանում է՝ պայմանավորված համավարակով. Երևանում և մարզերում 14 ԲԿ վերապրոֆիլավորվել է «Քովիդ» կենտրոնների. ԱՆ տեղակալ

Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

 

«Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են Քովիդ կենտրոնների։

Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ն արդեն զբաղված են (87%):

 

Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Շտապօգնության բրիգադներն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- գրել է նախարարի տեղակալը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.