Նուբար Աֆեյանն ու Ջասթին Թրյուդոն քննարկել են Կանադայում Moderna-ի արտադրություն կազմակերպելու հարցը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում Moderna պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կանադայի վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: 

«Մենք նաև խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անում ենք, որպեսզի համոզված լինենք, որ մարդիկ կարողանում են պատվաստվել: Այսպիսով մենք կարող ենք ավարտին հասցնել COVID-19-ի դեմ պայքարը: Այն շարունակում է մնալ մեր գլխավոր առաջնահերթությունը»,-նշել է Կանադայի վարչապետը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.