Մինչև տարվա վերջ բոլորին բերելու ենք հարկային դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին. Վահան Քերոբյան

Նախորդ տարվա վերջերից և այս տարի միլիարդավոր դրամների ծրագրեր են իրականացվել Արցախում։ Քննարկումներ կան սոցիալական ծրագրերից անցում կատարելու տնտեսական զարգացման ծրագրերի, մանրամասն հաշվարկվել է Արցախում ունեցած տնտեսական կորուստները, բայց հրապարակման կարիք չենք տեսնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանում և Արցախում գտնվող արցախցիների մասին ամբողջ տեղեկատվությունը մեզ հայտնի է։ Եթե իրենից ինչ-որ թուղթ չենք պահանջել, դա չի նշանակում, որ տեղյակ չենք իրեն խնդիրների մասին»,- ասաց նա։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, որոնք առաջացել են երաշտի պատճառով, Քերոբյանը նշեց, որ պարբերաբար լինում է գյուղական համայնքներում և հանդիպում գյուղացիների հետ։

Նախարարի խոսքով գյուղատնտեսական խնդիրների առումով ամենախնդրահարույցը Շիրակի և Արմավիրի մարզեր են։ «Խնդիրների ֆունդամենտալ լուծումը պետք է լինի ջրի ռեֆորմի իրականացումը, նոր ծրագրեր կան այդ խնդիրների լուծման համար, որոնք փորձում ենք իրականացնել»,– նշեց նա։

Հարցին՝ արդյոք Կառավարության ընդունած որոշումով, որով հարկային դաշտ են բերվելու Էլեկտրոնային ծառայությունները, չի բերի ծառայությունների թանկացման, Քերոբյանը նշեց.

«Խոսքը գնում է ԱԱՀ-ի մասին, իսկ այն ճիշտ հաշվարկելու դեպքում չի առաջացնի ծառայությունների գնի աճի։ Մինչև տարվա վերջ պատրաստվում ենք բոլորին մտցնել վերահսկողության դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին։ Արդեն քննարկումներ ենք ունեցել տաքսի ծառայությունների ոլորտի հարկման վերաբերյալ։ Մենք տաքսի ծառայությունների որակի բարձրացման խնդիր ունենք, և եթե արդյունքում որակի և գնի համաչափ բարձրացում տեղի ունենա, դրան շատ նորմալ կնայենք»,– ասաց նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.