«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը օգնության խնդրանքով դիմել է Պուտինին

«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդները բաց նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել Ռուսաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը:

Տեքստը, որը գրել է քաղաքական ուժի առաջնորդներից մեկը՝  Իրմա Ինաշվիլին, տեղադրված է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, գրում է iz.ru-ն:

«Ձեր աջակցությունը չափազանց անհրաժեշտ է նաև համատեղ մեդիա, մշակութային և սոցիալական նախագծերի կազմակերպման գործում, ինչը, ընդհանուր առմամբ, կնպաստի այն հասկացմանը, որ միակ ճիշտ ճանապարհը իսկապես բաց և լավ երկկողմ հարաբերություններ կառուցելն է` հիմնված կողմերի իրական իրական շահերը հաշվի առնելու վրա», - ասվում է նամակում:

Բաց նամակի տակ ստորագրել են Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորները, ինչպես նաև Վրաստանի զինված ուժերի պաշտոնաթող սպաները: 

Ռուս-վրացական հարաբերությունները սրվել են 2019-ի հունիսին Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաների սկսվելուց հետո: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ռուս պատվիրակ Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.