ՌԴ-ն մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ է մշակում

Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են մշակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:

Մարտական գործողությունների հաջող վարման կարևորագույն պայմանը նա համարում է գերիշխելը օդատիեզերական ոլորտում, իսկ այն ապահովել կարելի է հարվածային և կործանիչ ավիացիայի արդյունավետ կիրառման հաշվին:

 

«Այդ նպատակներով Օդատիեզերական ուժերի համար մշակվում և սպառազինման են ընդունվում այնպիսի նոր և արդիականացված սպառազինության նմուշներ, ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպիսիք են ռազմավարական Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչը, «Դաշույն» ավիացիոն գերձայնային հրթիռային համալիրը, մեծ հեռահարության օդային բազավորման գերճշգրիտ զենքը, մասնավորապես X-95 գերձայնային հրթիռը»,-գրում է Զարուդնիցկին:

Բացի այդ, նա  հավելել է, որ ստեղծվում են անօդաչու սարքեր, հորիզոնական հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ, զենիթային հրթիռային համակարգեր, նորագույն այլ ռազմական տեխնիկա:

Փետրվարին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ տարբեր բազավորման գերձայնային համալիրները կդառնան ոչ միջուկային զսպման ռուսաստանյան ուժերի հիմքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.