ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի գծով ԱՄՆ-ի հետ շփումների պատրաստակամության մասին

Մոսկվան պատրաստ է ամերիկացիների հետ հակաահաբեկչության գծով շփումներին, այդ թվում՝ Աֆղանստանի համատեքստում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հարցերի դեպարտամենտի (ՆՄՍԴ) ղեկավար Վլադիմիր Տարաբրինը:

 

«Ինչ վերաբերում է ամերիկացիների հետ հակաահաբեկչության գծով շփումներին, այդ թվում՝ Աֆղանստանի գործերի համատեքստում, մենք բաց ենք այդպիսի փոխգործակցության համար, բայց դրանում չենք կարող ավելի շատ շահագրգռված լինել, քան մեր գործընկերները»,-հայտարարել է Տարաբրինը: Նա հիշեցրել է, որ 2018-2019 թվականներին Վաշինգտոնի հետ լիարժեք միջգերատեսչական երկխոսություն էր ստեղծվել հակաահաբեկչության հարցերի ամբողջ սպեկտրով, սակայն այդ ձեւաչափով աշխատանքն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ դադարեցվեց մտացածին պատրվակով: ՆՄՍԴ-ի ղեկավարը նշել է, որ Մոսկվան, այդուամենայնիվ, շարունակում է հակաահաբեկչության պետդեպարտամենտի հետ պրագմատիկական գործակցությունն այնտեղ, որտեղ դա համապատասխանում է ԱՄՆ-ի գործնական շահերին, մասնավորապես, միջազգային հարթակներում:

«Մեր կողմից, փոխադարձ շահագրգռության պայմանով, պատրաստ ենք հակաահաբեկչական համագործակցության շարունակմամբ, այդ թվում՝ աֆղանական հարցի շուրջ կարծիքների փոխանակումը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերի շրջանակներում»,-ընդգծել է Տարաբրինը:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտվության բանակցությունները: 2020 թվականին Վաշինգտոնը եւ թալիբների ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո, սակայն արդեն հաջորդ տարի առճակատումը կտրուկ սրվել է հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.