«Ղրիմը երբեք չի լինի ռուսական տարածք». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք չի լինի ռուսական տարածք: Նա այս մասին ասել է «Դոմ» հեռուստաալիքին, գրում է rbc.ru-ն:

«Դա նրանց հողը չէ, նրանք այնտեղ չեն լինի: Նրանց սերունդները այնտեղ չեն մեծանա, և նրանց երեխաները այստեղ չեն, և նրանք չեն զոհվի մեր հողի համար: Դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք, պարզապես երբեք», - ասել է նա:

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝  թերակղզու «զավթիչները» երբեք չեն սիրի Ղրիմն այնպես, ինչպես ուկրաինացիներն են սիրում: Նախագահը նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիները, այդ թվում և ինքը, մանկության առանձնահատուկ հուշեր ունեն՝ կապված այս վայրի հետ:

«Թեկուզ վերաշարադրեք պատմությունը, անվանափոխեք բոլոր քաղաքները` Յալթան և այլն: Ջնջեք այս պատմությունը: Այո, սա անհնար է: Նրանք բոլորը կվերադառնան իրենց տուն: Դա ժամանակի հարց է», - ասել է քաղաքական գործիչը: 

Արևմտյան երկրները չեն ճանաչում 2014 թվականի հանրաքվեի արդյունքները, որից հետո թերակղզին մտավ Ռուսաստանի կազմի մեջ, Ուկրաինան Ղրիմը համարում է իր օկուպացված տարածքը: Ռուսական իշխանությունները Ղրիմի պատկանելիության հարցը ամբողջությամբ փակված են անվանել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.