Կարեն Գիլոյանը խոսել է Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկություններ է հաղորդել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ստացած վնասվածքի վերաբերյալ։

 

«Քիչ առաջ բժիշկները դուրս են եկել հետազոտությունից և փաստեցին, որ վնասված են մկանային թելիկներ։ Մկանը, ընդհանուր առմամբ, փառք Աստծո, վնասված չէ։

Ինչքանով կանդրադառնա, իհարկե, կանդրադառնա․․․ի վերջո, միշտ էլ եզրափակիչը շատ լուրջ պայքար է ենթադրում և այդ լուրջ պայքարում աննշան վնասվածքն անգամ կարող է իր ազդեցությունն ունենալ։ Բայց Արթուրը, անկասկած, հզոր մարտիկ է և այդպիսի մանրուքների վրա պետք է որ ուշադրություն չդարձնի։ Ամեն դեպքում, ինքը լավ է զգում, պատրաստ է։ Հուսանք, որ լավ կքնի, առավոտյան առանց ցավերի կարթնանա ու կտրամադրվի շատ վճռորոշ եզրափակչին»,- ասաց նա։

 

Հիշեցնենք, որ Արթուրը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթեց իրանցի ըմբիշին՝ դուրս գալով եզրափակիչ։ Հենց կիսաեզրափակչում էլ մեր ըմբիշը ստացավ իր վնասվածքը։

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.