Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

 

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

 

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.