«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է ադրբեջանական 34 ձեռնարկությունից լոլիկի ներկրումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» 34 ադրբեջանական ձեռնարկության և մեկ կոոպերատիվի թույլատրել է լոլիկ ներկրել Ռուսաստան: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորն» օգոստոսի 3-ից թույլատրում է լոլիկի ներկրումը Ռուսաստան 34 ադրբեջանական ձեռնարկությունից մեկ կոոպերատիվից: Որոշումը կայացվել է կարանտինային, բուսասանիտարական փորձաքննության արդյունքների համաձայն:

Այդպիսով, ներկա պահին Ռուսաստան լոլիկ կարող է ներկրել 187 ադրբեջանական արտադրող ընկերություն:

2020 թվականի դեկտեմբերի 1-ից ի վեր գերատեսչությունը ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել Ադրբեջանից Ռուսաստան լոլիկ և խնձոր արտահանող ընկերությունների նկատմամբ՝ պայմանավորված արտադրանքում կարանտինային օբյեկտների՝ հարավամերիկյան ցեցի հայտնաբերմամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.