Ուկրաինայի տարածքով գազի տարանցման բանակցությունները կրում են առևտրային բնույթ. Պեսկով

Երկրների նախագահները չեն բանակցում 2024 թվականից հետո Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ: Այս մասին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Gazeta.ru-ն:

 

«Ցանկացած բանակցություն կոմերցիոն է: Այն չեն անցկացնում նախագահները»,- պատասխանել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է առաջիկայում այդ հարցը քննարկել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ:

Ավելի վաղ Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում որպես առանձին թեմա էր խոսել 2024 թվականից հետո Ուկրաինայի տարածքով գազի փոխադրման վերաբերյալ «Գազպրոմի» և «Նաֆտոգազ Ուկրաինայի» միջև պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.