Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող օգնությանն առնչվող հարցեր

Հուլիսի 12-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել  իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար  տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր  Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն  մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագրի հարցը: Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:

Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին Շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.