Շաքարավազի շուկայում պակասուրդ առկա չէ. ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 

«ՄՊՀ. շաքարավազի շուկայում պակասուրդ ևս առկա չէ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:

Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:

 

Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.