Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը (լուսանկարներ)

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում խոտահավաքի ժամանակ ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ասկերանի շրջանում տեղի է ունենում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովում: Շրջանում կան շատ մշակովի դաշտեր, և դրանք գտնվում են սահմանազատման գոտում», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Իգոր Սերգեևը:

Շոշ գյուղի բնակիչներն այս դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև խոտ են հնձում: 

Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում ստուգել են պայթուցիկ նյութերի և չպայթած զինամթերքի առկայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն`2020թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից  ամբողջական հրադադար  և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.