ԲԴԽ նախկին ղեկավարի հանձնարարությամբ դատավորների են գաղտնալսել

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մի շարք դատավորների գաղտնալսել եմ:  Norlur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը նպատակ ունենալով որոշ դատավորների իրեն ենթարկեցնել Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի միջոցով կազմակերպել է դատավորներին գաղտնալսելու, նրանց նամակագրությունները բացահայտելու գործընթաց: Իսկ այդ դատավորներն են Աննա Դանիբեկյանը, Ռոբերտ Պապոյանը, Նելլի Բաղդասարյանը, Սերժիկ Ավետիսյանը, Տիգրան Փոլադյանը, Գեւորգ Նարիմանյանը, Վազգեն Ռշտունին,Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը, Մանուկ Մարգարյանը: Վերջիններիս գաղտնալսելու փաստը դատական համակարգում բացահայտվել է օրերս եւ մեծ աղմուկ է բարձրացել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.