ՌԴ ԱԳՆ-ն ռուսաստանցիներին կոչ Է արել արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում՝ արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը, իրադրությունը կարող է փոխվել մեկ օրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Այս ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ մենք ճեպազրույցների ժամանակ եւ գործնականում ամեն օր արտաքին գործերի նախարարության պորտալներում, մեր գերատեսչության հյուպատոսական ծառայության պորտալներում, սոցիալական ցանցերում և մեր դեսպանությունների կայքերում ոչ թե պարզապես հրատապ, այլ, ընդհանուր առմամբ, աշխարհում և կոնկրետ երկրում յուրաքանչյուր օր փոխվող տեղեկատվություն ենք հրապարակում COVID-19-ի հետ կապված իրադրության վերաբերյալ: Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ կրկնում եմ՝ հաշվի առնել ռիսկերը»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

«Հասկանալ, որ և՛ համաճարակաբանական, և՛ քաղաքական տեսակետից իրադրությունը այն երկրում, որտեղ ուղևորվում Է մարդը կամ ընտանիքը, կարող է մեկ օրում արմատապես փոխվել՝ չվերթների չեղարկումից, սահմանների փակումից մինչև համաճարակի նոր ալիքի սկսվելը: Եվ ամենագլխավորն է՝ հաշվի առնել բոլոր ռիսկերը, որոնք կարող են կապված լինել նման ուղևորության հետ»,-հավելել Է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.