Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ փոխվստահություն ստեղծելու հարցում

Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում:

Ինչպես նշում է news.ru-ն, այս մասին Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: 

«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին իրար միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», - հավելեց Լավրովը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.