Ինչպե՞ս վերապրել Երեւանում անոմալ շոգը

Վերջին օրերին Երեւանում օդի ջերմաստիճանը հասել է վտանգավոր ցուցանիշների:

Նման անոմալ շոգը բացասաբար է ազդում մարդկանց ինքնազգացողության վրա:

 

Ինչպե՞ս վերապրել անոմալ շոգը՝ պահպանելով առողջությունը.

  • Ցերեկը աշխատեք դուրս չգալ փողոց;
  • Եթե շատ եք շոգում, փորձեք երկար մնալ տանը, եթե տանը կամ  աշխատանքի վայրում օդափոխիչներ չկան, կարող եք ժամանակավոր տեղափոխվել սրճարան կամ քովորքինգ;
  • Պետք չէ հույսը դնել օդափոխիչի վրա, քանի որ այն, մասնագետների խոսքով, պարզապես «դուրս է մղում» տաք օդը;
  • Աշխատեք բնական գործվածքից եւ վառ գույների հագուստ կրել;
  • Եթե փողոց եք դուրս գալիս, գլխարկ դրեք;
  • Փողոցում այրվածքներից խուսափելու համար պարտադիր արեւապաշտպան կրեմ օգտագործեք;
  • Օրվա ընթացքում շատ ջուր խմեք ՝ օրական առնվազն 1,5-2 լիտր;
  • Քաղցր հյութեր կամ գազավորված ըմպելիք խորհուրդ չի տրվում խմել, դրանք էլ ավելի են ուժեղացնում ծարավը;
  • Հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից, քանի որ դրանք եւս ուժեղացնում են ծարավը;
  • Աշխատեք չուտել կծու, տապակած, յուղոտ կամ ապխտած սնունդ, ավելի լավ է ուտել սեզոնային մրգեր եւ բանջարեղեն;
  • Հրաժարվեք պաղպաղակից, քանի որ այն շատ շաքար է պարունակում;
  • Փողոցում ցերեկը սպորտով մի զբաղվեք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.