«Ցեմենտեցինք», «բետոնեցինք» մեր ժողովրդավարական ճանապարհով. Վահան Քերոբյանը՝ ընտրությունների մասին (տեսանյութ)

Սա մի քիչ նշանակալի երևույթ էր, մենք դրանով մի անգամ ևս ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորելուն։

 

Դիտարկմանը՝ իշխանությունը ժողովուրդն է, երբ ժողովրդին տեսնում են, ինչո՞ւ ոտքի չեն կանգնում, Քերոբյանն արձագանքեց՝ ո՞վ ասաց․ «Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք «պաչում», գրկում ենք»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ընտրություններին չի մասնակցել դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 50 տոկոսը, և նրանք ևս այս կառավարությունից հիասթափված են ու կարտագաղթեն, Քերոբյանն արձագանքեց, թե դա լրագրողի կարծիքն է։

 

«Կա մի ձև՝ հասկանալու ժողովրդի կարծիքը՝ ընտրությունների ժամանակ հարցնել ժողովրդին և ստանալ պատասխան։ Մենք ունենք աննախադեպ արդար և դեմոկրատական ճանապարհով անցկացված խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններն այս ձևով անցկացնելը մեր ամենամեծ ձեռքբերումն է իրականում։ Մենք «ցեմենտեցինք», «բետոնեցինք» մեր ժողովրդավարական ճանապարհով»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ծրագրերին, Քերոբյանն ասաց, որ գյուղական համայնքներում իրենք ջախջախիչ հաղթանակ են տարել, ինչը նշանակում է, որ գյուղացիները գնահատում են կառավարության աշխատանքը։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.