Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց

Արմեն Չարչյանը մինչև կալանավորման խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

 

«Չնայած ուշ ժամին՝ ստիպված ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։

Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։

 

Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,- գրել է Վարդևանյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.