Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին աշխատող իսպանացի լրագրողներին. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան օգտահաշվում ահազանգել է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին:

«Իսպանացի լրագրողների թիմը մահվան սպառնալիքներ է ստացել ադրբեջանական ուժերի կողմից այն ընթացքում, երբ ռեպորտաժ է վարել նրանց դիրքի վերաբերյալ` Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի սահմանին մոտ: Կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի ակտը»,-ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.