Իրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանն իր էջում գրել է.

Հայաստանում կատարվողին արտաքին աշխարհի արձագանքներում օբյեկտիվության սպասումը հերթական խաբկանքն է, անտրամաբանական հույսը և անիմաստ մխիթարության սպասումը։

Մեր երկիրը ցավալիորեն դարձել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման ասպարեզ, որտեղ, ըստ «սցենարիստների»՝ պետք է լինի հնարավորին թույլ ու անկարող իշխանություն և դրան համարժեք սպասարկու ու անդեմ ընդդիմություն։

 
 

Իրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին, որովհետև ընդդիմության մասով վերոնշյալը ոչ միայն իրականություն չի դարձել, այլ նաև ստացվել է բոլորովին հակառակ պատկերը։

Ազգային-պահպանողական ընդդիմությունը ոչ թե թուլացել, այլ ուժեղացել է՝ իր դիրքերը պահպանելով ոչ միայն արտախորհրդարանական մակարդակում, այլ նաև ամրագրելով տեղեր խորհրդարանում և արտացոլելով թեև ընտրողների ավելի փոքր, բայց, ըստ էության, զգալի և ճիշտ աշխատելու դեպքում աճի միտում ունեցող մի հատվածի համակրանքը, որը տեխնոլոգիական ծեռնածվությամբ փորձ է կատարվում դուրս թողնել «ժողովրդի» պոպուլիստական «սահմանումից»։

Հետևաբար, պայքարը Հայաստանի համար դեռ ընթացքի մեջ է, և ոչ ոք չի կարող պնդել, թե ազգային-պահպանողական ընդդիմությանը ձայներ տվածները Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչները չեն։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4480107455361012

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.