Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը

Բաքվում Յասամալի շրջանի դատարանում շարունակվում է Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործը, հայտնում է haqqin.az-ը` նշելով, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ  ադրբեջանցի գերիներին խոշտանգելու համար:

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ դատավարությանը տուժողները ցուցմունք են տալիս:

Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգում), 115.2 (պատերազմի օրենքների  խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: 

Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.