Ռուս զինվորականներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը

Ռուս զինվորականներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բժշկական ջոկատի համար նախատեսված ավանը ներառում է ամբուլատոր, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային, ինֆեկցիոն բաժանմունքներ և ընդունարան: Հոսպիտալը նախատեսված է 40 մահճակալի համար:

Նշվում է, որ մոդուլները համալրված են ժամանակակից սարքավորումներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներին որակյալ օգնություն հատկացնելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.