Արթուր Այվազյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Մանախ» մականվամբ, երեկ երեկոյան բերման է ենթարկվել, որից հետո ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով):

 

Այս մասին Norlur.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից:

Թադևոսյանը փոխանցեց, որ այս պահին այլ մանրամասներ չկան, սպասում են տեղեկանքին, որպեսզի հրապարակենք մնացյալ տեղեկությունները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.