ԲՀԿ-ն կառուցողական քարոզարշավ է անցկացնում. դա կապված է նաեւ Ծառուկյանի քաղաքական հասունության հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Խաչատրյանը կարծում է՝ նախընտրական քարոզարշավն այս օրերին ընթանում է սեւ-սպիտակ բաժանման տրամաբանբ։

«Հատկապես գործող իշխանությունը սրում է իրավիճակը՝ հնչեցնելով վիրավորանքներ, մեղադրանքներ եւ սպառնալիքներ. անգամ վենդետաներով են սպառնում։ «Պատիվ ունեմ» դաշինքը երբեմն պատասխանում է իշխանության վիրավորանքներին. օրինակ՝ վերջերս Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրութլունը»,- NorLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Նա շեշտեց՝ գործող իշխանությունը շարունակում է մյուս քաղաքական ուժերին վարկաբեկելու հաշվին դիվիդենտներ շահել։

«Բայց, իհարհե, կան քաղաքակամ ուժեր, որոնք քաղաքակիրթ ձեւով՝ առանց մյուսներին վիրավորելու կառուցողական քարոզարշավ են վարում, օրինակ՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն»,- նշեց քաղաքագետը։

Նա հիշեցրեց՝ ամիսներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ականները քաղաքական հետապնդումների էին են ենթարկվում, բայց, այդուամենայնիվ, ԲՀԿ—ն՝ Գագիկ Ծառուհյանի ղեկավադությամբ, կոռետ է ու կառուցողական։

«Դա կապված է Գագիկ Ծառուհյանի քաղաքական հասունության, հեռատեսության ըւ ադեկվատության հետ։ Նա այլոց վարկաբեկելու կարիք չունի։ Հատկապես մարզերում նա մեծ հարգանք ու վստահություն է վայելում, քանի որ աշխատել է գյուղացիների հետ եւ մշտապես աջակցել նրանց»,- ընդգծեց քաղաղաքագետը։

Հարգացրույցի վերջում քաղաքագետը հույս հայտնեց, որ մեր երկրում իշխանությունը բախումներ չի հրահրի, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ բախումները կարող են կործանարար լինել մեր պետության համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.