Հադրութում իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.