«Ո՞ւմ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել, թե՝ ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտնի ձայնագրության հերոս, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը:

 

Հաշվի առնելով այն, որ Մարգարյանի (Հրաչ) դատական ակտը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, մնում է պարզել ընդամենը մեկ հարց՝ ո՞ւմ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել, թե՝ ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս։
#Տվող_Հրաչը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.