Հանրային հարցումները փաստում են՝ Արման Թաթոյանը լավագույն հանրային գործիչն է

«GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հերթական ասուլիսի ընթացքում ներկայացնում էր իրենց հարցումների հիման վրա արված հետազոտությունը, որը վերաբերում էր հիմնականում նախընտրական իրավիճակին:

 

Ավելի վաղ գրել էինք, որ ըստ այդ հետազոտության՝ «Հայաստան» դաշինքըմիփոքրավելիբարձրցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երրոդ հորիզոնականում «Պատիվ ունեմ» դաշինքն է:

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ ,Փի ՋԻ ՍՊԸ» տնօրեն Արամ Նավասարդյանի՝ այսօր ներկայացրած հետազոտության մեջ սակայն կար մի շատ կարևոր ու ուշագրավ տվյալ:

Այսպես, խնդրանքին՝ գնահատել տվյալ գործիչների գործունեությունը 1-ից 5 բալային սանդղակով, ըստ որի՝ 5-ն առավելագույնն է, 1-ը՝ նվազագույնը, 1103 հարցվածների կարծիքով՝ լավագույնը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որի գործունեությունը նրանց տված գնահատականների հիման վրա միջինացվել և կազմել է 3,8:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.