«Գնում ենք դեպի անդունդ. գնացե՛ք ընտրության ու ճիշտ ընտրություն կատարե՛ք». Գագիկ Ծառուկյան

Վայոց ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում այժմ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպումը քաղաքացիների հետ։ Իր ելույթի ընթացքում ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց՝ եղել է տարբեր մարզերում ու արձանագրել՝ երիտասարդները մարզերից հեռանանում են։ Նրանլ մարզերում ու նույնիսկ հայրենիքում ապագա չեն տեսնում, քանի որ աշխատատեղեր չկան, չկա կայանալու հնարավորություն։ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց՝ հարկավոր է երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ ցանկանան աշխատալ ու արարել իրենց հայրենիքում։ «Անհնար ոչինչ չկա։ Ես չեմ ասում՝ ձեր ձայնը մեզ տվեք, բայգ մտածե՛ք ու ճիշտ ընտրություն կատարեք։ Դեռ 2020 թ. հունիսի 5-ին էի հայտարարել՝ կառավարությունը 100 տոկոսով պիտի հրաժարարական տա։ Արցախի մեծ մասը կորցրինք, իսկ հիմա Հայաստանի որոշակի տարածքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնել։ Մենք գնում ենք դեպի անդունդ, երկիրը քանդվում է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով՝ հայրենիքի ապագան նաեւ քաղաքացիների ձեռքում է։ Նա նշեց՝ մեր երկրում բոլոր ոլորտները կաթվածահար են։ Հարկավոր է հայրենիքը ոտքի կանգնեցնել։ ԲՀԿ առաջնբրդը կարեւորեց նաեւ հանուն հայրենիքի զոհված քաջերի ընտանիքների մասին հոգալու, հերոսների ընտանիքներին արտոնություններ տալու անհրաժեշտությունը։ ԲՀԿ առաջնորդը շեշտեց՝ հնարավոր է միասնական ուժերով ապագա կերտել, պարզապես անհրաժեշտ է գնալ ընտրության ու խոհեմ ընտրություն անել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.