«25 և ավել տարիներ մարդկանց գլուխը մտցրել են, որ վատ եք ապրում որովհետև Արցախի խնդիր կա, մինչև չլուծվի լավ չեք ապրելու»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Քսանհինգ և ավել տարիներ մարդկանց գլուխը մտցրել են, որ վատ եք ապրում որովհետև Արցախի խնդիր կա, մինչև չլուծվի լավ չեք ապրելու: Այս թեզի հեղինակներին լավ գիտեք:

 

Արդյունքում էլ ժողովրդի ընչազուրկ հատվածը (ընչազուրկ ամեն առումով հատկապես կրթության), որ բնակչության 40-ից ավել տոկոսն է կազմում, շատ լավ էլ գիտակցելով ընտրելու է ղեկավար ով «լուծել» է Արցախի խնդիրը՝ հրաժարվել է Արցախից հանձնելով թշնամուն:

 

Մարդիկ հոգնել են ընչազուրկ լինելուց, լավ ապրել են ուզում, իսկ քանի որ Արցախը ըստ նրանց այլևս խոչընդոտ չէ, ապա ատամներով կառչելու են ըստ իրենց լավ կյանք ունենալու հնարավորությունից՝ Նիկոլից:

Իհարկե, նրանք ավելի վատ են ապրելու, քան առաջ: Որովհետև երկրի զարգացման բանալին Արցախի խնդրի կարգավորումը չէր և չէ: Երկրի զարգացման բանալին կառավարման համակարգն է և տնտեսության զարգացումը, որի արդյունքում էլ հնարավոր կլիներ Արցախի խնդիրը հօգուտ մեզ լուծելու: Սրա մասին շատ եմ ասել, հատկապես վերջին 2 տարիներին:

Չկա այս քննարկումը և դաշտը լուռ է սրա մասին, մարդկանց խոստումներ են տալիս նաև տնտեսական որոնք իրատեսական չեն: Իսկ իրականությունը դաժան է, սրա մասին վախենում են խոսել, իսկ հազվադեպ խոսողներին չեն էլ լսում, չեն հավատում, սուտը ավելի ցանկալի է:

Մենք վատ ենք ապրում որովհետև չենք ուզում լավ ապրել, չգիտենք լավ ապրելու ձևը: Եվ սրա խոչընդոտը բացառապես մենք են՝ մեր մթագնած գիտակցությունը: Իսկ սրա արդյունքում մենք ռեսուրս ենք մնալու՝ օտարներին բարեկեցություն ապահովելու համար»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.