Ժնևում Պուտինի և Բայդենի հանդիպման վայրը փշալարերով շրջափակել են

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման վայրը` Ժնևյան Լա Գրանժ այգին շրջափակվել է փշալարերով, այգու մուտքը պաշտպանում է ոստիկանությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Հինգշաբթի առավոտյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (ԱԳՆ) հայտարարել է, որ Ժնևյան Լա Գրանժ վիլլան կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման վայրը:

Այգում և վիլլայում երկուշաբթի օրվանից աշխատանքներ են տարվում շրջագիծը բարելավելու և պաշտպանելու ուղղությամբ: Ամբողջ շաբաթ այգու շուրջ տեղադրվում էին երկաթե ցանկապատեր, որոնք հինգշաբթի շրջափակվել են նաև փշալարերով: Այգու ներսում բոլոր մուտքերը հսկվում են ոստիկանության կողմից: Այգու շուրջ կայանելը նույնպես արգելվում է, իսկ այնտեղ թողնված մեքենաները տարհանվում են:

 

Ափամերձ հատվածում շարունակվում է ԶԼՄ-ների համար ժամանակավոր ծածկի կառուցումը: Այգուց մի փոքր հեռու, Ժնևի հայտնի շատրվանի մոտ, զինվորականները փակում են տարածքը, քանի որ առափնյա ամբողջ հատվածը Օ Վիվ և Լա Գրանժ զբոսայգիներից մինչև Մոնբլան կամուրջ, ափամերձ ջրերի հետ միասին հայտարարվել է անվտանգության գոտի: Հունիսի 16-ի վաղ առավոտից այստեղ երթևեկությունն ամբողջությամբ կարգելվի: Մոնբլանի կամրջի ծրագրային վերանորոգումը նույնպես ժամանակավորապես կդադարեցվի:

Ժնևի իշխանությունները, գագաթնաժողովի օրը կանխատեսելով երթևեկության հնարավոր խնդիրները, ընկերություններին խորհուրդ են տվել հունիսի 16-ին անցնել հեռավար աշխատանքի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.