«Սերժ Սարգսյանի հրապարակած 3-րոպեանոց ձայնագրությունը երկրորդ անկախ հաստատումն է, որ մինչև 2018 թվականը հայկական դիվանագիտությունը Ալիևին բերել-հասցրել էր կզարանի դուռը»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժ Սարգսյանի հրապարակած 3-րոպեանոց ձայնագրությունը երկրորդ անկախ հաստատումն է, որ մինչև 2018 թվականը հայկական դիվանագիտությունը Ալիևին բերել-հասցրել էր կզարանի դուռը։

 

Առաջին հաստատումը 2016-ի հոկտեմբերին հենց Ալիևի շուրթերից էր. «Մեր վրա փակ դռների հետևում ճնշում են գործադրում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համաձայնության ստիպելու նպատակով», Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ։
Ասում էր՝ չենք համաձայնվում, բայց բոլոր կողմերից ճնշում են…

 

Այսօրվա ձայնագրության մեջ Նիկոլն արդեն իր բերանով է պատմում, որ 2018-ի մայիսին Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևն իրեն ասել են, որ Ալիևը արդեն հասկանում է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Ուղղակի վախենում է այդ մասին Ադրբեջանում խոսել։

Հասկանո՞ւմ եք, որ սրանց էս բոլոր ճվճվոցները, թե իբր Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախի հարցում մի աննկարագրելի վատ, անելանելի ժառանգություն են փոխանցել իրենց, բացահայտ սուտ է։

Սերժ Սարգսյանն այս վիժվածքին փոխանցել է դիվանագիտական ճակատում ճնշված, պատերազմում լավ քոթակ կերած Ալիև …

Նիկոլին մնում էր իր նախորդի հետ շփվել, սովորել, գործընթացի բոլոր նրբությունները հասկանալ ու խեղդող хватка-ն չթողնել։

Ինչպես գիտեք, Նիկոլը ոչ մի անգամ Սերժի հետ Արցախի հարցով չի խոսել։ Արցախյան կարգավորման մասին իրեն Պուտինն ու Ալիևն էին պատմում։

Ապագա կապիտուլյանտն էլ անում էր այն, ինչ իր մոտ ամենից լավ էր ստացվում. գժականն էր խոդի տալիս»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.