Պետեկամուտների աճը կապված է ոչ միայն գնաճի և հետևողական վարչարարության, այլև տնտեսական դաշտում տեղի ունեցած ակտիվության հետ․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների առաջին հինգ ամիսների աճը կապված է  ՀՀ-ում տեղի ունեցած ապրանքների գնաճի և կազմակերպված, հետևողական վարչարարության հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Խոսքը հիմնականում ոչ թե տնտեսական աճի արդյունքում հարկային եկամուտների ավելացման մասին է, այլ գնաճի և ստվերի դեմ պայքարի, բայց չենք կարող չնշել տնտեսական դաշտում տեղի ունեցող որոշակի ակտիվությունները, ինչի մասին վկայում է Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որ 2021 թ-ի ընթացքում ընդհանուր ամիսների պատկերով ունենք 2․6  տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»,- ասել է Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.