Հավաքագրված եկամուտները 34,8 միլիարդ դրամով ավելի են 2020-ի տվյալներից. Էդվարդ Հովհաննիսյան

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ էդվարդ Հովհաննիսյանին կոչ արեց ներկայացնել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները: Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, թե 2021-ի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ դրամ, իսկ հարկ վճարողներին ու ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների մասով վերադարձված գումարները՝ 68,6 միլիարդ դրամ:

 

«Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և՛ 2020, և՛ 2019 թվականների համեմատ. այս տարվա հինգ ամիսների 618,4 միլիարդ հավաքագրված եկամուտները 47,2 միլիարդով ավելի են 2019-ի տվյալներից ու 34,8 միլիարդ դրամով ավելի են 2020-ի տվյալներից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերադարձված գումարներին, ապա նա ասաց, որ 2021 թվականի ընթացքում մոտ 25 միլիարդ դրամով ավելի է 2019-ի գումարներից, 15 միլիարդի չափով ավելի՝ 2020-ի գումարներից: Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով՝ հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էր արձանագրվել: «Այս 40 տոկոս աճի վրա մենք հիմա ունենք նաև 8,3 տոկոսի աճ»,-ասաց նա և նշեց, թե շարունակում են բիզնեսի ու հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.