240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան. British Petroleum-ը ներդրումներ կանի ԼՂ-ի` Ադրբեջանին անցած տարածքներում

Բրիտանական BP նավթագազային ընկերությունը մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողությանը:

Այս մասին գրում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հայտարարությունը:

Նշվում է՝ երկրի էներգետիկայի նախարարությունը և BP-ն այսօր համաձայնագիր են ստորագրել ԼՂ Կովսական-Ջրական (Զանգելան-Ջաբրայիլ) հատվածում 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման նախագծի գնահատման և իրականացման գործում համագործակցության առնչությամբ:

Նախարարության տվյալներով՝  փաստաթղթով սահմանված համագործակցությունը ներառում է արևային էներգիայի նախագծի տեխնիկական և առևտրային գնահատում, կայանի նախագծում, ֆինանսավորման ապահովում և վերջնական ներդրումային որոշման կայացում:

Համապատասխան գործողություններն իրականացնելու համար նախատեսվում է նաև ստեղծել «Ղեկավարող հանձնաժողով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.